1in.am-ը գրում է.
Վլադիմիր Հակոբյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր և 231 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 12-րդ և 21-րդ տեղերը:
Նրանք կես միավորով ետ մնացին հաղթողից` գրոսմայստեր Պավել Էլյանովից (Ուկրաինա): Էլյանովի նման 7-ական միավոր վաստակեցին եւս տասը գրոսմայստերներ, բայց նրանք հաղթողին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:
Զավեն Անդրիասյանի և Արթուր Գաբրիելյանի արդյունքն է 6-ական միավոր:
Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_schess_222139.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել