Tert.am-ը գրում է.

Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը հայ-թուրքական արձանագրությունների 4-ամյա տարեգրության վերաբերյալ այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ այն հայկական կողմը կարող է արդեն աղբարկղ նետել:

«Այս արձանագրությունները կա՛մ կդառնան նոր արձանագրությունների հիմք, կա՛մ կարող ենք այն նետել աղբարկղ՝ հստակ գիտակցելով, որ այն ինչ կարող էինք քաղել դրանից, մենք քաղել ենք»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ արձանագրությունների ստորագրումը տապալվեց Թուրքիայի ոչ կոնստրուկտիվ պահվածքով տապալվեց այն:

«Մյուս կողմից միջազգային հարաբերություններում միշտ չէ, որ պարտադիր է վերջնական արդյունքը, կարևորվում է նաև գործընթացը, և այս դեպքում այս գործընթացը թույլ տվեց հայկական կողմին որոշ դիվիդենտներ շահել, և այն ցույց տվեց Թուրքիայի վարքագիծը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետը հավելեց, որ այդ հարցում զարգացումները ցույց տվեցին, որ վերջին տարիներին ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հետընթաց չգրանցվեց, այլև հայկական կողմի հռետորաբանությունը նաև ավելի կարծր դարձավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել