Tert.am-ը գրում է.

Մինչ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու է որոշել անդամակցել Մաքսային միությանը: Այսօր Մեդիակենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին արված հայտարարության մասին նախապես տեղյակ չեն եղել ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ո՛չ էլ արտգործնախարարը:

«Նրանք բոլորը տեղյակ էին ու հստակ հայտարարում էին իրենց մեկնաբանությունները, որ միանշանակ է, որ ՀՀ-ը նախաստորագրելու է Վիլնյուսի գագաթնաժողովում համաձայնագիրը, որի ուղղությամբ աշխատանքները շարունակվում էին 4 տարի, իսկ մեկ ժամվա ընթացքում այդ վարքագիծը փոխվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արթուր Սաքունցը:

Վերջինիս խոսքով՝ սա միանձնյա, ոչ ժողովրդավարական որոշում է և չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Իրավապաշտպանը նաև տեղեկացրեց, որ հայցով դիմելու է դատարան՝ այս որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու համար:

«Կարող է պետության գլուխը ընդունի որոշում կամ նախագիծ, որը հակասում է Սահմանադրության սկզբունքներին, և իրավական պետությունը, հանձինս իր քաղաքացիների, քաղաքական մեծամասնության թելադրանքը չկարողանա՞ վիճարկել: Սա շատ նման է նացիստական Գերմանիայի վիճակին, որն օրենսդրական ճանապարհով եկավ իշխանության ու սկսեց փոփոխել օրենքները: Հաշվենք բոլորը խելքները թռցրին ու ասացին, որ մենք դառնում ենք ոչ սահմանադրական երկիր, ՍԴ-ը պետք է չէ՞ ապահովի կարգը»,- դիմելով քննարկման մյուս մասնակցին՝ սահմանադրագետ Արմեն Մազմանյանին՝ հարցրեց Արթուր Սաքունցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել