Emedia.am-ը գրում է.
Ուկրաինայում ռուսական էստրադայի արքայի հետ տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները` հոկտեմբերի 13-ին Կիևում տեղի ունեցած մենահամերգից հետո Ֆիլիպ Կիրկորովն ընթրել է տեղական ռեստորաններից մեկում: Ռեստորանից դուրս գալուց հետո ռուսական էստրադայի ներկայացուցչին է մոտեցել ուկրաինացի մի ֆոտոլրագրող և փորձել լուսանկարել նրան: Սակայն երգչի թիկնապահը նրան ոչ միայն մի կողմ է հրել, այլև Կիրկորովին ավտոմեքենայի մեջ նստացնելով` հետ է վերադարձել և ջրով լի շշով հարվածել է ֆոտոլրագրողի գլխին:
Ֆոտոլրագրողին տեղափոխել են հիվանդանոց: Վերջինս կատարվածի վերաբերյալ բողոք է ներկայացրել ուկրաինական դատարանին:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=45899/nor+skandal+filip+kirkorovi+shurj
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել