Lragir.am-ը գրում է.
Ամերիկյան ֆուտբոլի Կանզաս Սիթի Չիվզ ակումբի երկրպագուները աղմուկի համաշխարհային ռեկորդ է սահմանել: Օքլենդ Ռեյնջերսի հետ խաղի ժամանակ աղմուկի ուժգնությունը հասել է 137.5 դեցիբելի, տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսը: Համեմատության համար նման ուժգնությամբ ձայն արձակում է ռեակտիվ ինքնաթիռը:
Օքլենդի խաղացողները խաղից հետո ասում էին, որ չէին կարողանում լսել միմյանց: Նրանք 11 անգամ տուգանվել են սխալ մեկնարկի եւ ուշացումների համար, որը կապված է այն բանի հետ, որ ֆուտբոլիստները չէին կարողանում շփվել միմյանց հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/sports/view/89417
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել