Tert.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը 2010թ. օգոստոսին հայտնել էր, որ իր մոտ կոկորդի քաղցկեղ է հայտնաբերվել։ 2011-ին հայտնի էր դարձել, որ դերասանը բուժվել է, սակայն նա չէր պարզաբանել, թե ինչից է բուժվել, գրում է filmpro.ru-ն։
Հոկտեմբերի 10-ին Դուգլասը ներկա է գտնվել This Morning շոուին, որտեղ քննարկվել է տղամարդկանց մոտ քաղցկեղային հիվանդությունների թեման, և խոստովանել, որ ստել է իր հիվանդության մասին. դերասանի մոտ հայտնաբերվել է ուռուցք լեզվի վրա, որը սպառնացել է լեզվի և ծնոտի հեռացմամբ։
Հարցազրույցի ընթացքում Դուգլասը պատմել է, որ երբ բժիշկներն իր մոտ լեզվի քաղցկեղ են հայտնաբերել, առաջարկել են թաքցնել իրական ախտորոշումը և հանրությանը հայտարարել, որ իր մոտ կոկորդի քաղցկեղ է հայտնաբերվել։ Պատճառը եղել է այն, որ վիրահատական միջամտության դեպքում դերասանը կարող էր զրկվել լեզվից և ծնոտից, և այդ խոսակցություններն անպատճառ կհայտնվեին մամուլում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ