Tert.am-ը գրում է.

Կիևում Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցների կողմից ձերբակալվել է 37-ամյա «օրենքով գող» Գադի Կալոյանը, նույն ինքը Գարի Կալոն, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Օնիկ, տեղեկացնում է Prime Crime-ը։

Նրա հետ ձերբակալվել է թիկնապահը՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Զոհրաբ Օզմանյանը։

Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը որոշում է կայացրել «օրենքով գողին» երկրից արտաքսելու վերաբերյալ՝ արգելելով նրա մուտքը երկիր 3 տարով։

Ավելի վաղ հայաստանցի ներգաղթյալ, ազգությամբ եզդի Գադի Կալոյանը թագադրվել է Մոսկվայում՝ Դեդ Հասանի ընտանիքում՝ իր ազգական Վալերի Ֆարիզովի աջակցությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել