13.10.2013
Երեկ կիրակի օր էր, սակայն ՖԲ-ն չհանգստացավ: Պատճառը WIFI-ներն են: Որ չլիներ WIFI, մարդիկ սրճարանում կզրուցեին, ոչ թե ստատուս կգրեին: Բայց ինչևէ, ունենք այն ինչ ունենք: Երեկ մարդիկ չէին կարողանում կտրվել Էրեբունի-Երևան տոնակատարությունից (բայց քաղաքում լավ էլ զբոսնել էին այդ օրը) ու վատ կողմերն էին հիշում: Ֆուտբոլասերները դեռ հույս են փայփայում, որ ՀՀ ազգային հավաքականը կարող է խմբում երկրորդ տեղը զբաղեցնել: Մեր առաջին հույսը ՀՀ-ի հաղթանակն է (հաջողություն մեր տեղքին Իտալիայում), 2-րդ ը Մալթան: Թուրքական մամուլն էլ շնորհաալություն էր հայտնում հայերին, որովհետև մենք հաղթելով բուլղարներին հնարավորություն տվեցինք թուրքերին:
Լևոն Մութաֆյանն էլ ոչ տարավ ոչ բերեց, պատերազմ հայտարարեց Արա Աբրահամյանին: Հիմա ես ցանկանում եմ հասկանալ մարտական գործողությունները բացի ստատուսներից ուրիշ բնույթ կրելո՞ւ են, թե՞ ոչ: 

Ու այստեղ այս բազմազան խոսակցությունների մեջ հայտնվեց մի նամակ, որը գրել էր Զորի Բալայանը: Ես չեմ անրադառնա նամակին: Բայց նամակը մարդկանց առիթ տվեց, որ սկսեն խոսել, մեկը փորձում էր պաշտպանել Զորի Բալայանին, մեկը փնովում էր: Հա հիմա մարդ էր նամակ էր գրել, որ սկսեցիք վիրավորել ինչը փոխվեց, դուք ձեզ լավ զգացի՞ք,78 տարեկան մարդա (ակամաից ես էլ պաշտպանեցի տեսնում եք): Եվ Զորի Բալայանով էլ ֆբ-ն ավարտեց իր երեկվա օրը:

Հ.Գ
Կարմիրաղբյուրի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանին մաղթում եմ շուտափույթ առողջություն: Նա վիրավորվել է թշնամու գնդակից: Թշնամին կրակ էր բացել գյուղի ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել