Երեկ Գյումրի տոնի առթիվ Գյումրի մեկնած վարչապետը հայտարարեց, որ շուտով մշակույթի նախարարությունը կտեղափոխվի Գյումրի:
Ի՞նչ է անում մեր մշակույթի նախարարությունը՝ մշակույթային արժեքները վնասելուց բացի, այս նախարարությունը այն նախարարությունն է, որ չի կարողանում տեր կանգնել իր արժեքներին և չի կարողանում ըստ արժանվույն իրականացնել իր գործառույթները:
Հիմա՝ ինչի չարժե այն տեղափոխել Գյումրի՝
1. Բյուջեինց անիմաստ ամեն շաբաթ պետք է բենզինի գումար հատկացվի, որպեսզի մշակույթի նախարարը գա ներկայանա կառավարության նիստերին
2. Նախարարության աշխատողների մի մասին (որոնք Երևանից կգործուղվեն) պետք է պետական միջոցներով տրամադրվի բնակարարան
3. Այդ նույն աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացվի, որի մեջ կներառվի իրենց գործուղումը
4. Ինքնիստիքյան ավելանում է այդ նախարարության պահպանման ծախսերը
5. Նոր շենքի պետք է վերանորոգել, որը ինքնին կառաջացնի բյուջեից հավելյալ ծախսեր:
Հասկանում եմ, որ նախարարության տեղափոխմամբ կլուծվի տարածքային համաչափ զարգացումը, բայց դե այդ զարգացման համար չարժե մեր մինուճար բյուջեից այդքան փող տալ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ նախարարության ՕԳԳ-ն ավելի քիչ է, քան նրա վրա կատարվող ծախսերը:



