Emedia.am-ը գրում է.
Ամերիկյան ֆուտբոլի երկրպագուները գրանցել են ձայնի բարձրության նոր ռեկորդ:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, փաստը գրանցվել է «Կանզաս Սիթի Չիֆս» «Օքլենդ Ռեյդերս» հանդիպման ժամանակ հոկտեմբերի 13-ին, որն ավարտվել է դաշտի տերերի «Կանզասի» հաղթանակով 24:7 հաշվով: Դաշտում ձայնի բարձրությունը որոշ դեպքերում հասել է 137,5 դեցիբելի, որը հավասարազոր է թռիչքի բարձրացող կործանիչի շարժիչների ձայնի բարձրությանը:
«Կանզաս Սիթի»-ի գլխավոր մարզիչ Էնդի Ռեյդը վստահեցրել է, որ որոշ դեպքերում զգացել է, թե ինչպես հողը շարժվում ոտքերի տակ:
Ի դեպ, Գինեսի ռեկորդների հանձնաժողովը պատրաստվում է փաստն արձանագրել, որպես գրանցված գինեսի նոր ռեկորդ:
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=45887/amerikaci+erkrpagunery+grancel+en+marzadashtum+dzayni+bardzrutyan+nor+rekord
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել