care 20Doctors.am-ը գրում է.

Ձեռքերի մաշկը միշտ չոր է, ավելի չոր է մարմնի մյուս մասերի մսւշկից (բսւցառությամբ    
ներբանների մաշկից): Դրա հետ միաժամանակ օրվա ընթացքում ձեռքերը հաճախ են շփվում ջրի, օճառի հետ, ենթսւրկվում են ցրտի    ազդեցությանը: 
Դե ասա, քո պայուսակում կա շրթներկ կամ շրթունքների համար բալզամ:    
Իհարկե: Աշխատանքային սեղանի դարակում, երևի թե, դեմքի համար ևս քսուք կա: Իսկ    
ձեռքերի համար սնուցող քսուք, իհարկե, չկա ոչ պայուսակում, ոչ էլ սեղանի դարակում:    
        
Պարաֆինով խնամք        
        
Ձեռքերի համար ամենաաարածված (թերևս նաև ամենաարդյունավետ) դիմակը պարաֆինայինն է: Այս պրոցեդուրան գեղեցկության սրահներում են անում:    
Դրան նաև պարաֆինային փաթաթան են անվանում: Այս ծառայությունն այնքան էլ    
թանկ չէ, իսկ ձեռքերի վիճակն ակներևաբար լավանում է:    
        
Տաք պարաֆինի ազդեցության արդյունքում լավանում է լիմֆո և արյան շրջանառությունը, ձեռքի հոդերի և մկանների ցավն ու լարվածությունը վերանում են:    
Պարաֆինի շերտը չի թողնում, որ մաշկի մակերեույթից ջուրը գոլորշիանա, ինչի շնորհիվ մաշկը հիանալի խոնավանում է:    
Իսկ երբ պարաֆինը սառչում է, արդյունքը հրաշալի է լինում: Այս պրոցեդուրան ոչ միայն հաճելի է, այլև ձմռանը շատ հրատապ:    Տնային պայմաններում պարաֆինային դիմակ դնելն այնքան էլ հարմար չէ, դե, նաև ավելորդ հոգս է: Բայց լավ արդյունքի կարող ես հասնել արդյունաբերական արտադրանքի տարբեր միջոցների օգնությամբ, ինչպես նաև սեփական ձեռքերով պատրաստված դիմակների օգնությամբ: 

Օրինակ՝ մաշկը հիանալի հարթեցնում և օգնում է մանր ճաքերը վերացնել տաք կարտոֆիլի դիմակը: Երկու-երեք խաշած տաք կարտոֆիլից պյուրե պատրաստել՝ ավելացնելով երկու-երեք ճաշի գդալ կաթ: Պյուրեն տարածել ձեռքերին, վրայից պոլիէթիլենային թաղանթով փաթաթել և բրդե ձեռնոցներ հագնել: Պյուրեն այնքան պահել ձեռքերին, մինչև սառչի:    
Այնուհետե պետք է տաք ջրով լվանալ և սնուցող քսուք քսել:        
        
Մանիկյուրի խորամանկություններից
        
1. Մշսւկել, ամրսւցնել        
        
Ձմռանը եղունգների շերտավորումը և կոտրտվելը հաճախակի հանդիպող երեույթներ        
են: Պետք է ամրացնող միջոցներ օգտագործել, հատուկ վիտամիններ     խմել և մետաղե խարտոց չօգտւսգործել:        
        
2. Սնուցել մաշկը        
        
Կարելի է հագնել բամբակե ձեռնոցներ նախապես դրանք ծածկելով սնուցիչ քսուքի        
շերտով, ձեռնոցները ձեռքերին թողնել մեկ ժամ, երկու, կարելի է նաև ամբողջ գիշերը:        
        
3. Հարթեցնել մաշկը        
        
Տաք յուղային լոգանքները և մերսումը բարենպաստ ազդեցություն են թողնում ոչ միայն ձեռքերի մաշկի, այլև տրամադրությսւն վրա:        
Ցուրտ եղանակին նման "տաք" վերաբերմունքը շատ հաճելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել