Քիչ առաջ կարդում էի այսօրվա մամուլը և հանկարծ հասկացա, թե ինչքան հասունացել է մեր հասարակությունը և ինչքա՜ն տհաս է այդ հասարակությունը ղեկավարելու կոչված իշխանությունը: Ինչ անի այդ խեղջ իշխանությունը, եթե ինքը հասարակության հետ հարաբերվելու միայն մի փորձ ունի՝ որոշումներ ընդունել և մաքսիմալ քամել ինշխանության մաս չկազմող բնակչության վերջին գրոշները... Մինչդեռ այդ բանկչությունը իշխանության աչքն է կոխում այդ որոշումների պարզունակ թալանչիական բնույթը՝ ավտոկայանատեղիներ, գյուղարտադրության մթերում, տրանսպորտի գնի հաշվարկ, միջոցառումների համար հատկացված գումարի հատկացման նպատակահարմարություն, ապօրինի շինարարության հանդեպ պատասխանատվություն, վաշխառուական վարկեր... Դե, ախր, ինչ պատասխանատվություն, եթե իշխանությունը հիշում է միայն իր իրավունքները... գերիրավունքները... և ոչ մի կերպ չի հասունանում, չի կարողանում հասունանալ, չի ուզում հասունանալ իր պարտականությունների ընկալման մակարդակի... Հենց որ հասկանա, կսարսափի, թե ի՜նչ մեծ անդունդ է բաժանում իրեն ՀՀ հասարակությունից...Այնպիսի անդունդ, որ այլևս ոչնչով չի լցվի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/248654588620158?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել