Խմոր՝

1 բաժակ ալյուրը մաղել ամանի մեջ, 1 բ. մածունի մեջ լցնել 1 թ. գդալ սոդա, խառնել, որ փրփրի և լցնել ալյուրի վրա, ավելացնել 1/4 բաժակ ձեթ, կես թ. գդալ աղ, սկսել հունցել՝ ընթացքում ալյուր ավելացնելով, որ ստացվի փափուկ և ձեռքերին չկպչող խմոր: 

Միջուկ՝

400 գ պանիրը քերել (ցանկալի է օգտագործել աղի և ոչ աղի), ավելացնել 1 ձու, կես կապ մաղադանոս, մի քանի ճյուղ կանաչ սոխ և ըստ ճաշակի՝ չոր անանուխ (նանա): Խառնել:
Խմորը բաժանել 6 գնդի, յուրաքանչյուրը գրտնակել օվալաձև (ՈՉ ՄԵԾ), ծայրերը ոլորել, երկարությամբ լցնել միջուկը, եզրերը միացնել այնքան, որ միջուկը երևա, բայց թխվելիս դուրս չթափվի: Թխել նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 30 րոպե կամ մինչև կարմրելը: Մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում: Անչափ համեղ է: Բարի ախորժակ!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել