Հետաքրքիր նյութ է հայտնվել ադրբեջանական 《Xalq》թերթում: Նյութին կցված է մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են քվեարկում երկու տղամարդ Սումգայիթ քաղաքի ընտրատեղամասերից մեկում: Երկուսն էլ զույգ ձեռքերում քվեաթերթիկներ ունեն և պատրաստվում են դրանք նետել քվեատուփի մեջ: Փաստորեն դասական լցոնման դեպքը անմահացել է լուսանկարչի ձեռքով: Նշեմ, որ《Xalq》թերթը համարվում է իշխանամետ, և ամենահետաքրքիրն այ է, որ այս նյութի վերնագրում նշվում է, որ ընտրողները քվեարկել են զարգացման ու լավ օրերի օգտին: Ճիշտ է, այնուհետև այդ նյութը հեռացվել է կայքից, սակայն 《Musavat》թերթի աշխատակիցները հասցրել են screenshot - ի միջոցով պահպանել լուսանկարը: Ահա այն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10200728945295276&set=a.1349531787623.2046737.1511213362&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել