Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ
6 Խոսե Կաստելիանոս Կոնտրերաս
Սալվադոր

Խոսեն աշխատում էր Սալվադորում իբրև Շվեյցարիայի հյուպատոս: Իր գործունեության սկզբում նա Տրանսիլվանիայի մի հրեա բիզնեսմենի և նրա ընտանիքին վիզա է տրամադրել: Այս կերպ նա փրկել է ընտանիքին Գեստապոյի ծառայողներից, որոնք եկել էին նրանց աքսորելու համար: 1942 թ.-ին Ժնևում Սալվադորի գլխավոր հյուպատոս դառնալուց հետո Խոսեն սկսեց հազարավոր վիզաներ տրամադրել փախստականներին` թույլ տալով նրանց փախնել Հարավային Ամերիկա: 1944 թ.-ին Խոսեն օգնում էր հրեաներին թողարկել կեղծ փաստաթղթեր, որպեսզի ավելի շատ հրեաներ կարողանային փրկվել հալածանքներից: 1944 թ.-ին Խոսեն գիտակցեց, որ ինքը չի կարող թողարկել այնքան շատ կեղծ փաստաթղթեր, որ թույլ կտան փրկել հնարավորինս շատ հրեաների: Ուստի նա գաղտնի կերպով կենտրոնական Եվրոպայում հրեաներին անվճար Սալվադորի քաղաքացիության 13,000 վկայական տրամադրեց:
Իր վերադասների և անշուշտ նացիստների կամքին հակառակ, քաղաքացիության վկայականների տերերին իրավունք էր վերապահվում ապաստարան որոնել Կարմիր Խաչի և Ժնևում Շվեյցարիայի հյուպատոսի օժանդակությամբ: Այս վկայականները փրկեցին հազարավոր հրեաների կյանքեր` կասեցնելով նրանց արտահանձնումը նացիստական մահվան ճամբարներին: Տարածված է այն տեսությունը, որ Կոնտրերասի գործողությունների շնորհիվ փրկվել է 30,000–50,000 մարդ:
7 Կոնստանտին Քարադջա
Ռումինիա

1931–41 թթ. Բեռլինում Ռումինիայի գլխավոր հյուպատոս աշխատելու տարիներին Քարադջան փրկել է 51.000 մարդու կյանք: Նա իրավաբանական կրթություն է ստացել և իր ողջ գործունեության ընթացքում անձնվիրաբար ծառայել է մարդու իրավունքների պաշտպանության գործին: Նա մեծ նվիրումով պաշտպանում էր Ռումինիայի քաղաքացիների իրավունքները, անկախ նրանց կրոնից կամ էթնիկ ծագումից: Պատերազմի ընթացքում նա ջանում էր փրկել հրեաներին` նրանց տրամադրելով հարյուրավոր վիզաներ: Նա գործունեություն էր ծավալում Բեռլինում, Ֆրանսիայում և Հունգարիայում:
Սակայն նա սոսկ վիզաներ չէր բաժանում: 1941 թ.-ի մարտի 7-ին Կոնստանտինը հակադրվեց իր երկրի կառավարության հրամաններին, երբ նրան կարգադրեցին Ռումինիայի հրեաների անձրագրերի մեջ նրանց կրոնական պատկանելիությունը մատնանշող գրառումներ ավելացնել: Եթե նա ենթարկվեր այդ հրամանին, հրեաները հետապնդումների կենթարկվեին, երբ փորձեին փախչել երկրից: Նույն տարում` Ռումինիայի Արտաքին Գործերի Նախարար նշանակվելուց հետո, Քարադջան կարողացավ այնպիսի օրինագիծ ընդունել, որով արտասահմանում բնակվող Ռումինիայի բոլոր քաղաքացիներն անխտիր պաշտպանվում էին:
Փաստ է, որ նա այնքան սրտացավ էր մարդկանց փրկելու համար, որ հենց այդ պատճառով էլ նրան ի վերջո աշխատանքից ազատեցին: Ռումինիայի կառավարությունը հետագայում հրաժարվեց անգամ նրան տալ իր հասանելի թոշակը:
8 Հիրամ Բինգհեմ IV
ԱՄՆ

Հիրամ Բինգհեմ IV-ն աշխատել է իբրև ԱՄՆ Հյուպատոս Մարսելում: Ջանալով պահպանել լավ հարաբերությունները Ֆրանսիայի իշխանության հետ` ԱՄՆ կառավարությունը թույլ չէր տալիս դիվանագետներին աջակցել փախստականներին: Հիրամը այս տմարդի կանոնին չէր ենթարկվում: 1940 թվականին Հիրամը ապօրինի կերպով ամերիկացի վիպագիր Վարիան Ֆրային կեղծ ճանապարհորդական փաստաթղթեր տրամադրեց: Այս կեղծ փաստաթղթերով Ֆրայն օգնեց շուրջ 2000 հրեաների փախչել Ֆրանսիայից: Ասում են, որ Հիրամը նաև իր տանը ապաստան է տվել մի շարք փախստականների: 1940-ականների վերջերին Բինգեմը սկսեց հրեաների պաշտպանության համար վիզաներ թողարկել: Բինգեմը քաղաքացիություն էր շնորհում նրանց, ովքեր տառապում էին համակենտրոնացման ճամբարներում` նրանց վերցնելով Ամերիկայի հովանու ներքո:
1941 թ.-ին ԱՄՆ-ի կառավարությունը Բինգեմին ուղարկեց Արգենտինա` ամենայն հավանականությամբ նրանից ազատվելու նպատակով: Հետագայում Բինգեմը ջերմեռանդորեն պայքարում էր պատերազմի նացիստ հանցագործներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:
9 Սելահատին Ուլքումեն
Թուրքիա

Սելահատինը`Ռոդոսի թուրք հյուպատոսը, գործում էր ի հեճուկս նացիստների ցանկության` միջամտելով 1944 թ.-ի հուլիսի 19-ին Ռոդոսում սկսած հրեաների հետապնդումներին: Ուլքումենը պահանջում էր, որ Թուրքիայի այն հրեաները, որոնց հավաքել էին արտաքսման համար, իր երաշխավորությամբ ազատ արձակվեին, քանզի Թուրքիայի իշխանությունը չպետք է խտրականություն դներ իր քաղաքացիների միջև և պարտավոր էր պաշտպանել իր բոլոր քաղաքացիների իրավունքները անկախ նրանց էթնիկական պատկանելիությունից: Բյուրոկրատական երկարատև քաշքշուկներից հետո Գեստապոն համաձայնվեց հրեաներին ազատ արձակել: Դրանից հետո Ուլքումնեը ամեն կերպ պաշտպանում էր նրան: Հակահարված տալով` գերմանացիները ռմբակոծեցին Թուրքիայի դեսպանատունը` սպանելով Ուլքումենի հղի կնոջը և կալանավորելով Ուլքումենին և նրա ծառայակիցներին: Նրանք ազատազրկման մեջ մնացին մինչև պատերազմի ավարտը: Այնուամենայնիվ, Ուլքումենի այս զոհաբերության շնորհիվ հազարավոր մարդկային կյանքեր փրկվեցին:
10 Ֆրիդրիխ Բորն
Շվեյցարիայի Կարմիր Խաչ

1944 թվականի մայիսից մինչև 1945 թվականի հունվար ամիսը Ֆրիդրիխը Բուդապեշտի Կարմիր Խաչի պատվիրակն էր: Կառլ Լուտցի օրինակին հետևելով` Ֆրիդրիխը նույնպես փրկեց հարյուրավոր հրեաների: Նա ավելի քան 3000 հրեաների իր մոտ աշխատանքի ընդունեց և քաղաքի տարբեր ապաստարանները հռչակեց իբրև Կարմիր Խաչի հովանու ներքո գտնվող շինություններ: Դեռ ավելին, նա ավելի քան 15,000 պաշտպանության փաստաթղթեր շնորհեց հրեաներին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ կանխել Հունգարիայի հրեաների արտաքսումը: Ֆրիդրիխը մեծ ծառայություն է մատուցել Կարմիր Խաչին` փրկելով 11,000-15,000 մարդկային կյանք:



