1in.am-ը գրում է.

Ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան լքել է իր սիրեցյալին՝ երգիչ Էնրիկե Իգլեսիասին: 

Կուրնիկովայի և Իգլեսիասի սիրավեպը 12 տարի է տևել: Շատ աստղերի մոտ այդքան երկար նույնիսկ պաշտոնական ամուսանությունը չի ձգվում: 

Ինչպես տեղեկացնում են զույգի ընկերները, ովքեր, բնականաբար, չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, բաժանման նախաձեռնողը Աննան է եղել: Աղջիկը հոգնել է սպասելուց, որ մի օր իրենց քաղաքացիական ամուսնությունը պաշտոնական կդառնա: Նրանց միասին լինելու ընթացքում մամուլը մի քանի անգամ հայտարարել էր Կուրնիկովայի հղիության մասին, կասկածել Իգլեսիասի ավանդական սեռական կողմնորոշման մեջ և տեղեկացրել նրանց հարաբերությունների ավարտի մասին: 

Իր հերթին զույգը հրաժարվում է որևէ մեկնաբանություն անել, սակայն նախահարսանեկան պատրաստությունների մեջ էլ չէ: Այժմ էլ հայտնի է դարձել, որ հարսանիքի փոխարեն բաժանում կլինի, գրում է showbiz.siteua.org-ը: 





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել