Tert.am-ը գրում է․
Այսօր երկուշաբթի է, թող մի շաբաթ լրանա, եթե մինչև հաջորդ երկուշաբթի մեզ նորություն չասացին, պատրաստվեք, որ կարող է երկուշաբթի կամ երեքշաբթի հավաքվենք, սպիտակ դրոշով գնանք Հակարիի կամուրջ՝ բանակցելու: Այս մասին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի շրջանակներում ասել է անհայտ կորածների հարազատներից մեկը: Նրանց պահանջը մեկն է՝ հրապարակել ամբողջական զեկույցը և բացահայտել տեղի ունեցածը, կամ որևէ տեղեկություն ստանալ իրենց հարազատների մասին:
«Հանձնվելու չենք գնում, գնում ենք ամեն ինչ քննարկելու, բանակցելու: Մենք մեր վրա ենք մեր հույսը դնում, սրանց վրա արդեն հույս չենք դնում ու չենք հավատում»,- նշել է նա:
Ակցիայի մասնակիցներից մեկ այլ ծնող էլ համաձայնում է, նշում է՝ իրենք իրենց երեխաներին են պահանջում, 7 օր ժամանակ են տալիս:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։



