04092Doctors.am-ը գրում է.

Բոլորը գիտեն, թե ինչ է պահպանակը. այն հակաբեղմնավորման լավագույն տարբերակներից է, որը, սակայն, կարող է անօգուտ դառնալ սխալ օգտագործման դեպքում: 
Ի՞նչ սխալների մասին է խոսքը

Սխալ 1՝ Ժամկետն անց պահպանակի օգտագործումը. այն կարող է պատռվել ամենաանպատեհ պահի: 
Սխալ 2՝ Կենդանիների մաշկից պատրաստված պահպանակի օգտագործումը.նման պահպանակները պաշտպանում են անցանկալի հղիությունից, սակայն ոչ սեռավարակներից: Եթե լատեքսից ալերգիա ունեք, կարող եք պոլիուրետանից պատրաստված պահպանակներ օգտագործել: 
Սխալ 3՝
 Պահպանակը տաքացնելը. չարժե պահպանակը տաբատի հետևի գրպանում պահել, տաք առարկաներին մոտ դնել կամ թողնել արևի տակ: Պահպանակն այս ամենից կորցնում է իր ամրությունը: 

Սխալ 4՝
 Պահպանակի փաթեթն ատամներով կամ մկրատով բացելը. այսպես այն կարող է վնասվել: 

Սխալ 5՝ Յուղ կամ ճարպ պարունակող լուբրիկանտների օգտագործումը(վազելին, մանկական նրբաքսուկ). սա պահպանակի վրա անցքեր ու պատռվածքներ է առաջացնում: 
Սխալ 6՝ Պահպանակն օգտագործելուց առաջ հետ ոլորելը. այս դեպքում պահպանակը պարզապես կարելի է դեն նետել, քանի որ անհնար կլինի այն հագնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել