Որքա՜ն արագ են մարդիկ մոռանում իրենց անցյալը… Հարց՝ այդ դեպքում ինչո՞ւ դիցուք 2017-ին ընդդիմադիր Նիկոլը ոչինչ չարեց՝ արդարության վերականգնման համար. նրա պնդումից հետևում է, որ 2017-ի ընտրություններն էլ էին կեղծված: Հիշեցնենք, որ 2017-ի գարնանը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Ելք» դաշինքը, որի ամենաառանցքային դեմքն էր Նիկոլը, անցավ խորհրդարան՝ ստանալով 9 մանդատ։ Չափազանց հատկանշական է, որ դաշինքը չվիճարկեց ընտրությունների ընդհանուր արդյունքները ՍԴ-ում, ավելին՝ վերցրեց մանդատները՝ դրանով իսկ դե յուրե և դե ֆակտո ճանաչելով ընտրությունների լեգիտիմությունը և ընդունելով ձևավորված խորհրդարանի իրավազորությունը։ Հետևաբար՝ ինչո՞ւ Նիկոլը չվիճարկեց դրանց արդյունքները, ինչո՞ւ լեգիտիմացրեց «կեղծիքը»: Ավելին՝ Նիկոլը մոռանում է նաև, որ ինքը վարչապետ ընտրվեց հենց այդ՝ այժմ իր իսկ կողմից պախարակվող խորհրդարանի կողմից, ինչը նշանակում է, որ եթե Նիկոլը ճիշտ է, ապա իրավական առումով խնդրահարույց է դառնում նրա՝ առնվազը վերջին 8-9 տարվա քաղաքական կարիերան՝ նաև պետության համար դրանից բխող հետևանքներով:
2017-ի ընտրությունները հայոց նորանկախ պատմության մեջ այն բացառիկ ընտրություններն էին, որ անցել էին գրեթե անթերի՝ գեներացնելով լեգիտիմ խորհդրարան, ուղղաի այլ հարց, որ Նիկոլն այժմ պարզապես ստում է ու կեղծում՝ փորձելով այդկերպ լեգիտիմացնել իր վերարտադրությունը, որը երբեք տեղի չէր ունենա, եթե վերջին ընտրություններն անցնեին այնպես, ինչպես անցել էին 2017-ինը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5822
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



