Ես իսկապես ուզում եմ, որ մենք պատերազմը հնարավորինս շուտ ավարտենք։ Սա պահանջում է պատժամիջոցներ։ Եվ նախագահ Թրամփը հայտարարեց, որ կվերադառնա այս քաղաքականությանը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես դրական ազդակներ ստացա ամբողջ G7-ից, այդ թվում՝ նախագահ Թրամփից, Ուկրաինայի օդային պաշտպանությունը ամրապնդելու վերաբերյալ։ Հրթիռների արտադրության լիցենզիաների ստացումը առաջին անգամ դրական է ընդունվում ամերիկյան կողմից։ Հիմա նրանք լիարժեք խորհրդակցություններ կանցկացնեն Raytheon-ի և այլ արտադրողների հետ։ Ես հույս ունեմ, որ նրանք կվերադառնան դրական պատասխանով», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել