Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնի խորհրդարան՝ ապա այո, թող վերցնեն մանդատները, եթե չի մտնի, ապա պետք չէ վերցնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք ընդդիմադիրները պետք է վերցնեն մանդատները:
«44 մանդատը դա մեծ ուժ է, բայց եթե ԲՀԿ-ն չի մտնի և տեղի ունենա տիեզերական մասշտաբի արտառոց կեղծարարություն ու զեղծարարություն, այդ դեպքում պետք չէ մտնել, թող ՔՊ-ն միայնակ փորձի ղեկավարի»,- նշել է Աղազարյանը:
Աղազարյանը ընդծել է՝ Սահմանադրական դատարանից ակնկալիքներ ունի, կարծում է՝ ՍԴ-ի որոշումից հետո ԲՀԿ-ն կարող է մտնել խորհրդարան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



