ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում՝ հունիսի 14-ին, ամփոփում է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.
2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.
3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:
«Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։ Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման (ինչպես նաև այն սուբյեկտների, ովքեր ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)։ Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսով հանդես կգա»,- ասվում է հաղորդագրությունում։



