Իմ սիրելի ընդդիմություն, մի նեղացեք մարդկանց կոշտ արձագանքներից, մի նեղացեք, որ ձեզնից խոսք են սպասում։ Կոմունիկացրեք պրոցեսը դրա փոխարեն, վակուում մի ստեղծեք, «դեժուրնի» բառեր մի ասեք՝ դա միայն ներվայնացնում ա
Ու մի նեղացեք, որ ամեն ընտրական ցիկլից հետո ավելի ու ավելի քիչ հանդուրժողականություն ա մեր մեջ մնում սխալների ու անհաջողությունների նկատմամբ։
Ավելին՝ անգամ բոլոր նորաստեղծները - հնարավոր ա՝ անարդարացիորեն, բայց կուտակային դժգոհություն են ստանալու, բոլոր նախորդ տարիների լռած, չարտահայտած, չվնասելու համար չասված բոլոր խոսքերի հանրագումարը ձեր գլխին ա կոտրվելու։ Էլ ոչ մեկ «скидка» չի անելու։ Մարդիկ էս իշխանություններից բան չունեն պահանջելու- ձեզնից ունեն։ Վստահության կրեդիտը մեկ անգամ է տրվում՝ մենք այն մի քանի անգամ ենք տվել։ Առանց երաշխիք պահանջելու։
Հաջորդիվ գալացողներին էս ֆոնին ավելի ու ավեքի դժվար կլինի կրել էս բեռը։ Որովհետև կրելու են 8 տարվա հավաքական անվստահության բեռը..
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/story.php?story_fbid=10164315280925862&id=609630861&rdid=EtEgLtbYZWzYFKSD#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



