Ա դե, Նիկոլ ջան, ինչ ես ձևեր թափում, միանգամից կարգադրի ուսապարկերիդ, որ արագի մեջ օրենք ընդունեն, որ ՔՊի օգտին չքվեարկելն արդեն իսկ ընտրակեղծիք է, կամ էլ առհասարակ՝ չեղարկի ընտրությունները: Ի՜նչ մի թիթիզություններ ես անում, մարդկանց ես կամայական ձերբակալում, ահաբեկում, վնասում: Հեն ա, երեկ էլ հայտարարեցիր, որ դու ժողովրդին ասում ես, որ եթե համաձայն չի հետդ, թող նորից հեղափոխություն անի: Ոչ թե ուրիշին ընտրի, այլ՝ հեղափոխություն անի: Ասել է, թե առռը հա, թե ես իշխանություն կզիջեմ լեգալ մեխանիզմներով:
Էս ամենում ամենամազալուն նիկոլական մանկլավիկներն են: Արա, դուք չե՞ք հասկացել, որ ձեր շեֆը «Իշխանություն կամ մահ» ճոճանակն ա ընկել, դուք էլ հավեսին ընկած ինչ բոզիտղություն ասես անում եք՝ ընտանիք եք կպնում, շատվորով մարդ եք ծեծում, Գազել եք քշում ուրիշների կողմնակիցների վրա: Չեմ հասկանում, դուք կարծում եք, թե դո՞ւք եք անմահ, թե՞ Նիկոլը: Սա սպառնալիք չէ, սա մտահոգություն է, որովհետև քարեր նետելու ժամանակ կա ու քարեր հավաքելու ժամանակ կա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/konstantin.ter.nakalyan.2025/posts/pfbid0XUufEFRARGG6Q8gwYWkPFicoutyXgYZA7aQLfFQE6yUNz9VZmFPGtAFMAN3TFURFl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



