Cosmo.am-ը գրում է.
Ինչ է պատմում անկողնու սպիտակեղենը նրա մասին
Պարզվում է՝ տղամարդու ընտրած սպիտակեղենը շատ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում նրա էության մասին: Գիտությունների դոկտոր Սեմ Գոսլինգը վերլուծում է առավել տարածված տարբերակները:
Չեզոք գույներ
Ուղղամիտ
Միագույն սև, մարմնագույն կամ սպիտակ անկողինը վկայում է այն մասին, որ երիտասարդն իր բնույթով պարզ և ուղղամիտ մարդ է: Գուցե նրա հետ դու երբեք չփորձես անսպասելի ու անսովոր դիրքեր, սակայն արժե նկատել, որ հուսալիությունը երբեք տղամարդու թերությունների շարքում չի եղել:
Վառ գույներ
Ըմբոստ
Օրինակ` էլեկտրիկ կապույտը վկայում է այն մասին, որ տղան բաց է ամեն նորի ու անհայտի համար: Վառ գույները հուշում են նաև, որ երիտասարդը մշտական ոգեշնչման կարիք ունի: Այնպես որ, նման երիտասարդի հետ հանդիպելը կարող է լինել հետաքրքիր, բայց և՝ վտանգավոր փորձառություն:
Ատլասե «մակերևույթ»
Ինքնասիրահարված
Եթե նա պատրաստ է զգալի գումար ծախսել բարձրորակ բամբակից կամ մետաքսից կարված սպիտակեղենի վրա, ապա սիրում է իր անձն ու ամեն կերպ գուրգուրում իրեն: Ինչևէ, երբ նա վերջապես կարողանա կտրվել հայելու մեջ իր արտացոլանքից, քեզ նույնպես ուշադրության կարժանացնի:
Հերոսների պատկերներով
Հավերժ երեխա
Եթե նկատես նրա սավանների վրա սուպերմենի կամ կոմիքսների այլ հերոսների պատկերներ, ապա կասկածչկա` երիտասարդը չի ցանկանում մեծանալ: Ցանկանում ես շարունակե՞լ հարաբերություններդ նման երիտասարդի հետ. պատրաստ եղիր լինել «մայրիկի» դերում:
Խորհուրդներ սիրված բարմենից
«Զոուի Հարթը հարավային նահանգից» սերիալում 28-ամյա Ուիլսոն Բեթելը հանդես է գալիս բարմենի դերում, որը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Ռեյչել Բիլսոնի հերոսուհի բժիշկ Զոուիի հետ: Cosmo-ն զրուցել էդերասանի հետ սիրո, մոնոգամիայի և վիսկիի մասին:
Հ.: Քո հերոսը` Վեյդը, և Զոուին հարաբերությունների մի փուլում են, որը Զոուին բնութագրում է որպես «մոնոգամիա»: Ինչպե՞ս կբնութագրես դա:
Պ.: Դա հարաբերությունների այն փուլն է, որի մասին երազում են բոլորը: Չեմ կարող ասել, թե որքանով է մոնոգամիան կենսունակ որպես վարքագծային մոդել, սակայն դա առողջ հարաբերություններ ստեղծելու ու պահպանելու շատ արդյունավետ եղանակ է:
Հ.: Նա բժիշկ է` մեծ քաղաքից ժամանած, դու փոքրիկ քաղաքի բարմեն ես: Ձեր հարաբերությունները շատ հետաքրքիր են զարգանում: Արդյո՞ք նման բան հնարավոր է իրական կյանքում:
Պ.: Մեր հերոսները երկու ծայրահեղություններ են, և նրանք ձգում են միմյանց: Սակայն, կարծում եմ, նրանց հարաբերություններում հիմքը դրված է ոչ թե ամբիցիաների, կարիերայի կամ գումար վաստակելու, այլ իրականձգողության և միասին լինելու ցանկության վրա:
Հ.: Ի՞նչ խորհուրդ կտաս այն աղջիկներին, ովքեր ցանկանում են գրավել գեղեցկադեմ բարմենի ուշադրությունը:
Պ.: Հեռախոսահամարը շռայլ թեյավճարի հետ փոխանցելը միշտ լավ սկիզբ է: Բացի այդ, բարմենն աղջկա մասին կարծիք է կազմում նաև նրա պատվիրած խմիչքի միջոցով: Եթե ընտրել ես թեթև ալկոհոլային կոկտեյլ, ապա դժվար թե ծանոթությունը շարունակություն ունենա: Ես կառաջարկեի ընտրել որևէ դասական թունդ ըմպելիք, օրինակ` վիսկի: Իսկ եթե տեկիլա ես վայելում, ապա բարմենը կարող է ենթադրել, որ ընդամենը մեկ երեկոյի արկած ես փնտրում:
Հ.: Ի՞նչը կարող է հիասթափեցնել քեզ աղջկա մեջ:
Պ.: Երբ աղջիկը չի պարում: Խոսքն, ըստ էության, ոչ թե շարժումների հմտության, այլ պարելու պատրաստակամության մասին է:Եթե աղջիկը պատրաստ չէ դուրս գալ պարահրապարակ ու կարգին լիցքաթափվել, մեր շփումը դատապարտված է ձախողման:
Սրտակերի խոստովանությունները
Cosmo-ն զրուցել է սրտակեր տղամարդկանց դասի տիպիկ ներկայացուցչի հետ` փորձելով հասկանալ, թե ինչպես է գործում կանացի սրտերի հետ խաղացող տղամարդը: Անձնական զրույցի ընթացքում նա շատ անկեղծ էր: Երիտասարդի անունը մենք հրապարակել չենք կարող, քանի որ նա բավական հայտնի անձնավորություն է, սակայն ներկայացնում ենք նրա խոստովանությունները` գեղեցիկ սեռին զգոն պահելու համար:
Եթե այդպիսի տղամարդը անսպասելի ուշադրության նշաններ է ցույց տալիս արժեքավոր նվերների տեսքով, հիշիր՝ այդ ամենը չափից դուրս գեղեցիկ է՝ իրական լինելու համար: Այդկերպ նա ընդամենը փորձում է քավել իր մեղքը քո թիկունքում գործած քայլերի համար:
Մեր զրուցակիցը խոստովանում է, որ նման տղամարդիկ սիրում են քննարկել սիրային հարցերն իրենց ընկերներիհետ: Սովորաբար նրանք դա անում են գարեջրի կամ այլ ըմպելիքի շուրջ: Դե ինչ, պատրաստ եղիր, որ ձեր անձնական կյանքի մանրամասները կարող են հրապարակային քննարկման առարկա դառնալ:
Սրտակերները սովոր են միշտ լսել միայն «այո» պատասխանը: Ուստի, եթե աղջիկը դիմադրություն է ցույց տալիս, դա միայն գրգռում է սրտակեր տղամարդուն, ստիպում ձգվել դեպի աղջիկն ու անել ամեն ինչ` նրան գրավելու համար: Մի՛ շփոթիր նման մղումն իրական հետաքրքրվածության հետ, որը նա պետք է քեզ ապացուցի իր քայլերով:
Եթե ներքին ձայնդ հուշում է, որ նա քեզ հավատարիմ չէ, հետևիր նրան: Երբ հանդիպում ես սրտակեր տղամարդու հետ, «ծուխը երբեք առանց կրակ չի լինում»:
Սրտակերները հոգու խորքում չեն ցանկանում ողջ կյանքը ծախսել զվարճանքների վրա: Նրանք, ի վերջո, երազում են դառնալ լավ հայր, ամուսին և ստեղծել երջանիկ ընտանիք: Ինչպես բացատրում է մեր զրուցակիցը. «Երբ արդեն 50 տարեկան ես, քո երեխաների մայրը երջանիկ է մեկ այլ տղամարդու հետ, իսկ դու միայնակ ես ևդժբախտ, այդ ժամանակ կանգ ես առնում ու հասկանում, որ հանուն սին հաճույքների կործանեցիր ողջ կյանքդ»:Ի՛նչ խոսք, գեղեցիկ է հնչում, սակայն, մենք այս խոսքերին հավատ չենք ընծայում:
«Երազահան»
Կանադացի գիտնականներն առանձնացրել են տղամարդկանց հինգ, առավել տարածված երազները: Մենք խնդրել ենք գիտությունների դոկտոր Գիլիան Հոլոուեյին մեկնաբանել դրանք:
1. Սեքս: Եթե նա երազում դավաճանում է քեզ այլ կնոջ հետ, պատճառը հավանաբար այն է, որ նրան գրավում է այդ կնոջ ոչ ֆիզիկական որակներից մեկը, օրինակ` սրամտությունը: Իսկ եթե նա դավաճանում է քեզ որևէ վերացական անձի հետ, որին իրական կյանքում չի հանդիպել, ուշադրություն պետք է դարձնել նրանց ունեցած սեքս-արկածի վրա: Նա երազում է փորձել նույնն իրական կյանքում, սակայն` քեզ հետ:
2. Հետապնդված լինել: Դա նշանակում է, որ նրան ճնշում է ինչ-որ բան, սակայն պարտադիր չէ, որ նա փորձի փախչել այդ խնդրից: Դա կարող է մեկնաբանվել որպես նոր ուղղությամբ գնալու և նոր բան նախաձեռնելունշան:
3. Վայր ընկնելը: Նա գերծանրաբեռնված է ու վախենում է կորցնել վերահսկողությունը թե՛ աշխատանքում, թե՛ անձնական կյանքում:
4. Քննության պատրաստվել: Զավեշտալի է, սակայն այս երազը հաճախ է այցելում այն տղամարդկանց, ովքեր արդեն ավարտել են ուսումնական հաստատությունը: Սա պերֆեկցիոնիզմի նշան է: «Նա ձգտում է մեծ բարձունքների ու նվաճումների»,- մեկնաբանում է Հելոուեյը:
5. Որևէ միջոցառումից ուշանալ: Նա իրականում մտահոգված է ոչ թե իր անպարտաճանաչությամբ, այլ այն հանգամանքով, որ բոլորն իրենից մի քայլ առաջ են կյանքում: