Դերասան, որի մեկ իմպրովիզը դարձավ օրենսդրական փոփոխության պատճառ։ Ազգային ժողովում քննարկեցին և քվեարկեցին՝ հայկական եթերում բռնության կադրեր չպիտի լինեն։ Լեռնո Հարությունյան իր իմպրովիզների պատճառով նույնիսկ ոստիկանություն է ընկել, բայց մինևնույնն է, դաս չի քաղել: Ինքն իրեն լավ դերասան չի համարում, թե ինչու՝ դիտեք տեսանյութում, սակայն պատվով է հաղթահարում դերասանական կարողությունները ստուգող փորձությունը։ Լեռնոն նաև, հաղթահարելով կոմպլեքսը, ասմունքում է, պատմում՝ ինչպես պոլիկլինիկայում պատվաստվելիս իր վրա հոխորտացող աղջկան ընտրեց որպես կյանքի ուղեկից և չսխալվեց։ Թիվ-թվաբանության հերթական հումորաշատ ու անկեղծ զրույցը՝ տեսանյութում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: