Tert.am-ը գրում է․

Կրակոցներ են հնչել Ֆիլիպինների Սենատում, որտեղ թաքնվում էր սենատոր Ռոնալդ դե լա Ռոսան, որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել։ Այս մասին հայտնում է ABS-CBN News հեռուստաալիքը։

ՄՔԴ-ն նրան մեղադրում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և հազարավոր արտադատական մահապատիժների մեջ ներգրավվածության համար։ 

Ֆիլիպինցի սենատոր Ռոնալդ դե լա Ռոսան չորեքշաբթի օրը հանրությանը կոչ է արել թույլ չտալ իր ձերբակալությունը ՄՔԴ օրդերով։ Տեսաուղերձը նա հրապարակել է Facebook-ում։ Ավելի վաղ Սենատի շենք էին ժամանել զինվորականներ, ոստիկանության և Հետաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել