17:13 , 13 մայիս, 2026Tert.am-ը գրում է․
Կրակոցներ են հնչել Ֆիլիպինների Սենատում, որտեղ թաքնվում էր սենատոր Ռոնալդ դե լա Ռոսան, որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել։ Այս մասին հայտնում է ABS-CBN News հեռուստաալիքը։
ՄՔԴ-ն նրան մեղադրում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և հազարավոր արտադատական մահապատիժների մեջ ներգրավվածության համար։
Ֆիլիպինցի սենատոր Ռոնալդ դե լա Ռոսան չորեքշաբթի օրը հանրությանը կոչ է արել թույլ չտալ իր ձերբակալությունը ՄՔԴ օրդերով։ Տեսաուղերձը նա հրապարակել է Facebook-ում։ Ավելի վաղ Սենատի շենք էին ժամանել զինվորականներ, ոստիկանության և Հետաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցներ։