Կես լիտր ջուրը կարող է նպաստել, որ ուղեղը արագ աշխատի մոտ 14 տոկոսով: Այս եզրահանգմանն են եկել բրիտանացի գիտնականները: Նրանք անցկացրել են փորձարկում, այն մարդկանց շրջանում, ովքեր անցկացրել են գիշերն առանց ջրի:
Փորձարկման ժամանակ մարդկանց տրվել է ջուր և հացահատիկ: Փորձարկումից հետո պարզվել է, որ նրանք, ովքեր խմել են ամբողջ կես լիտր ջուրը և թողել հացահատիկը, նրանց ուղեղներն արագ են աշխատել: Այս մասին նյութ է հրապարակվել նաև “Frontiers in Human Neuroscience” ամսագրում:Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մարդիկ, երբ ջրի պակաս են ունենում, նրանք մոռանում են այլ բաների մասին: Ավելի վաղ բրիտանացի գիտնականները փորձարկում էին կատարել, որի արդյունքում պարզել էին, որ այն դպրոցական երեխաները, ովքեր շատ ջուր են խմում առավել ուշադիր են լինում դասերի ժամանակ: Գիտնականներն այժմ աշխատում են պարզել ջրի սառը և տաք լինելու ազդեցության հետևանքները:
Նյութի աղբյուր՝ http://www.hetaqrqir.com/2013/08/blog-post_9.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել