Կարծես թե տրիվիալ հարց է՝ ուղղակի Կովկասում իր ազդեցությունը չկորցնելու նպատակով։ Իսկ ինչու՞ պետք է կորցներ ազդեցությունը։ Չէ՞ որ այստեղ գործում և գործելու են ՀԱՊԿ ռազմաբազաներն ու ռուսական զորքերը, որոնք ունեն ՀՀ հետ 40 տարվա պայմանագիր։ Ու սխալ պայմանագիր, քանզի ազնիվ ՀՀ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների վճարած հարկերով պահում ենք այլ երկրի ռազմաբազաներ։ Բայց ՌԴ-ն է, չէ՞, ուզում ունենալ ազդեցություն Կովկասում, այսինքն դա բխում է իր շահերից։ Ապա մենք ինչու՞ ենք վճարում նրա շահերն ու պահանջմունքները բավարարելու համար։ Չէ՞ որ կա պահանջարկ և այդ դեպքում էլ տրամաբանական է, որ ՌԴ-ն սպասարկի իր զորքերին, ինչպես նաև հարկ վճարի ՀՀ-ին, ու շատ բարձր հարկ, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում։
Ու վերադառնանք առաջին հարցին՝ ինչու՞ ՌԴ-ն որոշեց ՀՀ-ն մտցնի ՄՄ։ Այստեղ կա ռազմական բազմաբովանդակ համագործակցություն և պարզ է, որ ազդեցությունը չէր կորի ռազմական առումով դեռևս 40 տարի։ Եկեք տեսնենք, թե քաղաքական առումով ի՞նչ իրավիճակ էր, է տիրում։
Վերջին մոտ չորս տարիների ընթացքում, քանի դեռ «ամսի երեքը» չկար, իշխանական ուժերը և գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտը փառաբանում էին եվրոպական ընտանիքը, արևմտյան արժեհամակարգը և ամբողջ պետական համակարգն ինտենսիվ աշխատում էր եվրոընտանիքի կանոններին համապատասխան ՀՀ օրենքերն ու բարքերը ներդաշնակելու ուղղությամբ, որ կարծես թե վատ չէր ստացվում։ Այստեղ կարելի է առանձնացնել այլընտրանքային ուժերին և որոշ ընդդիմադիրների, որոնք շարունակ նույն խոսակցությունն էին անում՝ ռուսական կուրսով, ու եթե նույնիսկ ժողովրդի արյամբ ձեռք բերված պետականությունն էլ հանձնվի այլ երկրի, նրանք դա ասելու են ու որ էլ կարևոր էլ չեն։
Բայց եկավ սեպտեմբերի երեքի հայտարարությունը։ Ու ի՞նչ պարզվեց, որ իշխանական, այլընտրանքային ու ընդդիմադիր ուժերի մի մասը, որոնք իրենց սպառել են քաղաքական դաշտում լրիվ ռուսական դիրքորոշում ունեն, որոնց մի մասը «ուռա՜» գոչելով սկսեցին գովերգել, իսկ մյուս մասն էլ «և, և» տարբերակներ ասելով լղոզել իրողությունները, որպեսզի շարունակեն իրենց գործունեությունը։
Իսկ այս հաշվարկն ուներ, չէ՞, ՌԴ-ն, ում զորքերը ՀՀ-ն է պահում-փայփայում սեփական միջոցներով։ Այսինքն, փաստենք, որ եթե ՌԴ-ն թողներ, որ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվեր, ապա ՀՀ զարգացման ճանապարհին իշխանությունները, այլընտրանքները, ընդդիմադիրները, որոնք այն «կարևոր էլ չեն»-ի մեջ չէին, բայցև «մաշվածությունը գերազանցում է պոտենցիալին» բանաձևում են տեղավորվում թեքվելու էին ԵՄ ու առհասարակ արևմուտք՝ մոռանալով ՌԴ-ն ու ՌԴ-ի շահը։ Այսինքն ՀՀ-ում, ինչպես Ուկրաինայում է տեղի ունենում, ամբողջ քաղաքական դաշտը թեքվելու էր դեպի ԵՄ, այն էլ «երկու ոտքով մեկ կոշիկում» սկզբունքով։ Իհարկե այս հաշվարկով էլ հանդիպումը եղավ ու մեկ հայտարարությամբ վերջ դրվեց այն գործընթացին, որով յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար լավ ապրելու հնարավորություն էր բացվելու։
Բնականաբար քաղաքական դաշտում գործող իրական արևմտյան ու համամարդկային արժեհամակարգերը կրող քաղաքական և հասարակական կազմակերպությունները, գործիչները խստագույնս դատապարտեցին ու դատապարտում են ՄՄ-ին անդամագրվելու անհեռանկար գործընթացը, որը վերջիվերջո տալու է իր դրական պտուղները, քանզի ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտակցում են իրենց ու պետական շահը, որի համար արյուն են թափել ու տարիներ շարունակ քրտնաջան աշխատել են։