Tert.am-ը գրում է.

Ողջունում ենք Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը: Այս մասին լրագրողներին ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, որը Հայաստան է ժամանել մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին:

«Ինձ համար շատ հաճելի է գտնվել այստեղ՝ գեղեցիկ Երևանում: Ես շատ շնորհակալ եմ այն հրավերի համար, որը մենք ստացանք վարչապետ Փաշինյանից նրա՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթից մի քանի շաբաթ անց և ընդամենը օրեր անց այն բանից հետո, երբ մենք ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեցինք բանաձև, որը ողջունում է Հայաստանի հավատարմությունը հզոր ժողովրդավարությանը, ինչպես նաև եվրոպական արժեքներին, որոնց մենք բոլորս դավանում ենք:

Այսօր, այս գնալով ավելի անկանխատեսելի դարձող աշխարհում, մենք նաև ողջունում ենք այն փաստը, որ Կանադայի վարչապետ պարոն Քարնին գտնվում է այստեղ: Մենք այստեղ ենք՝ քննարկելու մեր դաշնակիցների և գործընկերների հետ ամբողջ աշխարհում հետագա ինտեգրման ուղիները: Երեկ ես հանդիպում ունեցա վարչապետի հետ, և կարող եմ ձեզ ասել, որ այն հիանալի էր. մենք քննարկեցինք հետագա քայլերը, որոնք կարող ենք ձեռնարկել՝ ավելի մոտ լինելու նրանց, ովքեր կիսում են մեր արժեքները և հավատարմությունը մեր հասարակության հիմնարար սկզբունքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել