Հայտարարելով, որ պետք է շնորհակալություն հայտնել ոստիկաններին՝ ՔՊ-ական «Խոզը» ԱԺ-ում ասել է՝ իրենք պետք է ջարդեն տարբեր շրջանակների կողմից Ոստիկանության նկատմամբ սերմանվող անվստահությունը. ոստիկանները ծառաում են ՀՀ քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար:

Ինչ խոսք՝ Ալեքսանյան Վահագի պլանը միանգամայն գովելի է. Ոստիկանության ու ոստիկանների հանդեպ հանրային վստահության աստիճանով է նաև որոշվում պետության հանդեպ քաղաքացու վստահության մակարդկը, և որքան կայացած են պետությունն ու հասարակությունը, այնքան հարգալից են ոստիկանների հանդեպ քաղաքացիները, ոստիկաններն էլ՝ քաղաքացիների:

Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ՔՊ-ում մտադիր չեն ոչ մի իրական քայլ ձեռնարկել Ոստիկանության հանրային վարկանիշի բարձրացման ուղղությամբ, քանի որ ստիպված են լինելու բախվել անհաղթահարելի խոչընդոտների. այդ Ոստիկանությունն ու ոստիկաններն են, որ այսքան ժամանակ անսասան են պահել Նիկոլի աթոռը՝ ի հաշիվ սեփական հանրային վարկանիշի: Եթե իսկապես Վահագն անկեղծ է, ապա դա նշանակում է, որ Նիկոլը պետք է հրաժարվի սեփական իշխանությունը ոստիկանների մահակի վրա կառուցելու մտքից ու դառնա ժողովրդավար. դա ինքնաբերաբար կհանգեցնի Ոստիկանության վարկանիշի բարձրացմանը:

Նիկոլը դա երբեք չի անի, քանի որ շատ լավ հասկանում է, որ նույն րոպեին իշխանությունից կզրկվի. ժողովուրդը կսրբի-կտանի խոզերին՝ նրանցից անգամ թաց տեղ չթողնելով:

Միակ բանը, որ իշխանություններն այսօր կարող են անել, ընդամենը Ոստիկանության վրա է՛լ ավելի շատ փող դնելն է, ոստիկաններին ավելի բարի աչքով նայելն ու պետական միջոցների հաշվին Ոստիկանությանը քծնելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել