Tert.am-ը գրում է.
Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը՝ գերմանական տեխնիկայով: Այս մասին Ալիկ Ալեքսանյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը:
«Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է, ասֆալտ էինք փռում, ապրում էի Զեյթունի հանրակացարանում: Ես և եղբայրս ամեն տարի ուսանող եղած ժամանակ, որպեսզի օգնենք ծնողներիս, ամառվա 3 ամիսը գնում էինք, ասֆալտ էինք փռում ձեռքով։ Հիմա ինչը որ տեխնիկան է անում, մենք այն ժամանակ ձեռքով էինք անում, գումար էինք վաստակում, կեսը տալիս էի ծնողներիս, կեսը հետս բերում էի, ապրում էի Զեյթունի հանրակացարանում, կրթաթոշակ էի ստանում, գումարած աշխատավարձը՝ ամբողջ տարին ինձ լավ էի զգում
Շատ հետաքրքիր պատմություններ կան աշխատանքային գործունեությանս մասին, բայց ամենակարևորը՝ կարողացանք լավ անցնենք 90-ական թվականները, որովհետև ես այդ ժամանակ արդեն Փաշինյանի շատ սիրած Կալուգայում էի, ծանր ժամանակներ էր, կենդանի մնալ-չմնալու տարիներ էր, բայց մենք պատվով ու նորմալ անունով անցանք, դրանից հետո ամեն ինչ մի քիչ ավելի հեշտ էր, բայց դա մեծ փորձ տվեց մեզ»,- նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



