Tert.am-ը գրում է.
«Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկություններ է ստացել Բագրատաշենի մաքսատան ղեկավարության կողմից իրականացվող ոչ ֆորմալ հանդիպումների և քաղաքական ուղղորդումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են վարչական ռեսուրսի չարաշահման, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու հատկանիշներ։
«Ըստ առաքելությանը փոխանցված հաղորդման՝ վերջին օրերին Բագրատաշենի մաքսատան տնօրենը (պետ) հանդիպումների շարք է նախաձեռնել Տավուշի և Լոռու մարզերի սահմանակից բնակավայրերի վարչական ղեկավարների, ինչպես նաև գործարարների հետ։ Ահազանգի համաձայն՝ այդ հանդիպումները անցկացվում են ինչպես ծառայողական տարածքում (մաքսատանը), այնպես էլ մասնավոր օբյեկտներում՝ ուղեկցվելով հյուրասիրություններով։
Առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս հանդիպումների բովանդակությունը։ Ըստ ստացված տեղեկությունների՝ մասնակիցներին տրվում են խոստումներ առ այն, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և վարչապետի վերընտրվելն ապահովելու պարագայում, նրանց նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ՝ բարենպաստ վերաբերմունք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



