Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, վարորդը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Տեղում պարեկները պարզել են, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հայկ Վ․-ն, իր «Opel»-ով հայտնվել է ջրատարում, նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները և դուրս բերել ջրից։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/04/24/1304094
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



