Այսօր 21 տարվա ընդմիջումից հետո Ադրբեջանում քվեարկել է այդ երկրի առաջին նախագահ Այազ Մութալիբովը:Նա ասել է, որ 1992թ.-ց հետո առաջին անգամ է քվեարկում ընտրությունների ժամանակ Ադրբեջանում:Այժմ որպես քաղաքացի նա այդ իրավունքն ունի:Հարցին, թե ում է ձայն տվել Մութալիբովը, վերջինս պատասխանեց, որ քվեարկությունը փակ է, և ինքը չի ցանկանա անուններ հնչեցնել, սակայն քվեարկել է ամենաճանաչված, ամենաարժանավոր, երկիրը զարգացման տանող և միջազգային ասպարեզում մեծ հարգանք վայելող թեկնածուի օգտին:Նշեմ, որ էդպիսի որակումներ սովորաբար տալիս են գործող նախագահ Ալիևին, ու պատահական չէ, որ Մութալիբովը հենց նրա օգտին քվեարկած կլինի, քանի որ 20 տարի ապրել է Մոսկվայում առանց որևէ փաստաթղթերի:Երևի նրան խոստացել են քաղաքացիությունը վերակագնել, եթե քվեարկի Ալիևի օգտին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.asatrian/posts/10200714086083805
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել