Tert.am-ը գրում է․
Կուսակցությունն ու աթոռը հայրենիքից կարևոր չեն, այս մասին Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, որ անհրաժեշտ է և հնարավոր է սեփական «ես»–ը ստորադասել համազգային շահերի համար։
«Փաշինյանը, ուրանալով Արցախը, Ցեղասպանությունն ու մեր պահանջատիրությունը, ջուր է լցնում Հայաստանի` Արևմտյան Ադրբեջան դառնալուն։
Դրված է Հայաստանի լինելիությունը կամ վիլայեթացումը։ Եթե սա վերընտրվեց, մենք վեր ենք ածվելու Հրանտ Մաթևոսյանի ասաց «առանց հիշողության անասունի»։ Սա խաղաղություն չէ, սա թուրքի առաջ կզել է։ Իշխանափոխությունից հետո պետք է շարունակել պահանջատիրության քաղաքականությունը»,-նշել է նա։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2026/04/23/sharmazanov-/4268336
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



