Tert.am-ը գրում է.

Եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք չկայանա, ՀԷՑ-ը կարող է ճանաչվել հանրային գերակա շահ: Այս մասին ՀԾԿՀ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Իմ կարգավիճակը ենթադրում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացի ամբողջական ավարտ պաշտոնավարում: Այդ շրջափուլը դեռևս մի քանի ամիս կտևի: Եթե մինչև մայիսի 25-ը բաժնետոմսերի փոխանցման վերաբերյալ գործարք տեղի չունենա՝ կմտնենք նոր հանգրվան, որը ենթադրում է Կառավարության որոշմամբ ՀԷՑ-ին ճանաչվել հանրային գերակա շահ»,- նշել է նա:

Ռոմանոս Պետրոսյանը շեշտել է՝ իր պաշտոնավարման լիազորությունները կդադարեցվեն այն պահին, երբ ՀԷՑ-ը ստանա նոր լիցենզիա և գործընթացը ամբողջությամբ ավարտվի։

«Ներկայումս գործում է վարչական դատարանի որոշում, որով կառավարության լիազոր մարմնին՝ ՏԿԵՆ-ին, պարտադրվել է մինչև մայիսի 25-ը ձեռնպահ մնալ պետականացման գործընթացից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել