Անկարայի Թեմելի շրջանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ կործանվել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող «CH-47» ծանր բեռնատար ուղղաթիռը։ Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։ 

Պաշտոնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհեր չկան, իսկ անձնակազմի վիճակը գնահատվում է բավարար։ Վթարի պահին ինքնաթիռում գտնվող 5 զինծառայող հետազոտությունների նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն․ նշվում է, որ դրանք կպարզվեն քննության արդյունքում։

Տեղում աշխատում են փրկարարական և այլ մասնագիտական խմբեր, անվտանգության նկատառումներով տարածքը սահմանազատված է և գտնվում է վերահսկողության ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել