Սա ևս քաղաքական նպատակներով արվող քայլ է. ուզում են համոզել, թե իբր պատրաստ են կոնկրետ քայլերով ոլորտի զարգացմանը նպաստել: Բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ են հիմարի տեղ դնում, եթե պարզ տեքստով հայտարարվում է, որ վերընտրվելու դեպքում փաստացի ԵԱՏՄ-ից դուրս են բերելու Հայաստանը, ՌԴ-ի հետ հարաբերությունները կա՛մ խզելու են, կա՛մ իջեցնելու են այնպիսի մի մակարդակի, որից գործնական օգուտ Հայաստանը չի քաղելու, ընդհակառակը՝ պատժվելու ենք բոլոր հնարավոր միջոցներով՝ սկսած նույն գյուղատնտեսական ապրանքների արտահանման հարցից. Արսենյան Գուգոն արդեն ընկել է պատժամիջոցների տակ:
Խնդիրն այն է, որ Հայաստանում գյուղատնտեսոթյան զարգացումը, որին իբր միտված է Ծովիկի քայլը, իմաստ ունի միայն այն դեպքում, եթե սպառման պնդիր Հայաստանը չունենա: Եթե ՌԴ արտահանվող ապրանքների մի հսկայական մաս հենց գյուղատնտեսական ապրանքներն են, որոնք, փաստորեն, ընկնելու են պատժամիջոցների տակ, ապա ո՞րն է ջերմոցների և գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման խրախուսման իմաստը:
Կարծում եք՝ խորանո՞ւմ են:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5440
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



