Թուրք գրողին սպառնում են իր մոր հայ լինելու մասին բացահայտ գրելու համարArmfvn.com-ը գրում է.

Թուրք հայտնի լրագրող, «Ժամանակակից լրագրողների միության» նախագահ Ահմեթ Աբաքան իր մոր ազգային պատկանելության մասին հրապարակած գրքից հետո բազմաթիվ սպառնալիքներ է ստացել ազգականների կողմից: Այս մասին գրում է Ermenihaber.am կայքը:

Իր «Հոշանայի վերջին խոսքը» գրքում Աբաքան պատմում է, որ մայրը մահամերձ վիճակում խոստովանել է իր հայկական ծագման մասին: Աբաքան իր գրքում հենց այդ թեմային է անդրադարձել, որ մայրն 82 տարի շարունակ թաքցրել է իր հայ լինելը: Սակայն հեղինակը թուրքական թերթերից մեկին ցավով պատմել է, որ գրքի տպագրությանը հաջորդել են սպառնալիքներն իր ազգականներից, ովքեր խիստ դատապարտել են այդ գրքի հրատարակումը: Նրան նույնիսկ սպառնացել են, որ կոչնչացնեն իր գրքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել