1in.am-ը գրում է.

Անհաջողակների մասին ֆիլմերն ու հեռուստաշոուներն օգնում են դուրս գալ ընկճախտից, իսկ հաջողության պատմությունները միշտ չէ, որ ոգեշնչում են:

Այս մասին են վկայում գիտնականների վերջերս իրականացրած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Journal Media Psychology-ում:

Սոցիոլոգ Էբի Փրեսթինը հայտնել է, որ մարդիկ, ովքեր 5 օր շարունակ դիտել են աութսայդերների մասին պատմող տեսագրություններ, իրենց ավելի վստահ են զգացել նույնիսկ դրանից 3 օր անց: Այլ տեսագրություն դիտող մարդկանց խումբը հակառակ արդյունքն է ցուցաբերել:

«Մարդկանց հույս է տալիս խնդիրները հաղթահարելու գործընթացը և ոչ թե երջանիկ ավարտը»,- ասել է Փրեսթինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել