Cosmo.am-ը գրում է.
Տղամարդկանց մեծ մասը նորաձևությունից բացարձակապես գլուխ չի հանում: Բայց դա, անկասկած, չի խանգարում, որ նրանք բարձրաձայնեն իրենց անմիտ կարծիքները կնոջ հագուստի վերաբերյալ...
Անի Դեյլի
Նա բացատրեց, թե սիրում է, երբ կրում եմ իմ կոմբինեզոնը, որովհետև զուգարան գնալիս ամբողջությամբ հանում եմ այն վրայիցս: Անզուգական է:
Քրիստինե Վ.
Ընկերս ինձ մոտ եկավ, որպեսզի միասին որևէ տեղ գնանք: Ես երեկոյան փոռավոր զգեստ էի հագել: Նա ասաց. «Լավ կլիներ, որ փոխվեիր, հետո դուրս գայինք. մենք հագուստների ցուցադրման երեկույթի չենք գնում»:
Ալլա Պ.
Հարսանիքի էի և ձգող կիսավարտիք էի հագել: Խնջույքի ավարտին առանձնացա գրավիչ մի երիտասարդի հետ: Նա բարձրացրեց զգեստս ու անմիջապես բացականչեց. «Սա երբևէ իմ տեսած տատիկի ամենամեծ կիսավարտիքն է»:
Լիլիթ Ս.
Գնել էի վինտաժե մի տոպ: Նա տեսավ և շտապեց ինձ տեղեկացնել, որ «մեկ ուրիշը կարող էր այդ վերնաշապիկով հիմար արարքներ թույլ տալ իրեն»:
Աստղիկ Ս.
Մի անգամ կարճ ու սեքսուալ վարդագույն շորտ էի հագել: Ընկերս անսպասելի բռնեց հետույքիցս ու անմիջապես էլ արդարացավ. «Ես ստիպված էի. շորտդ էր այդպես պարտադրում»:
Մերի Ս.
Նա հարցրեց. «Այդ մեծ գոտին կրում ես, որպեսզի ձևացնես, թե դժվար հասանելի՞ ես»:
Հասմիկ Դ.
Միասին լողափ էինգ գնացել, և նա ասաց, թե լողազգեստը բոլոր տղամարդկանց պատժելու տիեզերական մոտեցում է:
Անի Ս.
Նա ասաց, թե իմ լայն, թևերին կտրվածքներով սև վերնաշապիկը աղբի անցքերով տոպրակի է նման:
Մարինե Թ.
Երբ առաջին անգամ հագա իմ նեոնային դեղին ու նեղ տաբատը, ընկերս ասաց, որ վառվռուն փայտիկ եմ հիշեցնում: Ո՜ւհ, շնորհակալությո՞ւն պետք է ասել:
Տաթևիկ Մ.
Հագել էի մոխրագույն ու սեքսուալ բարձրակրունկ կոշիկս, իսկ նա հայտարարեց. «Ոտքերդ արագիլի ոտքեր են հիշեցնում»: