1in.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների բնակիչը պնդում է, որ օձի թույնի նկատմամբ դիմադրողականություն ունի: Թիմ Ֆրիդն ասում է, որ աշխարհի ամենաթունավոր որոշ օձերի թույնի նկատմամբ դիմադրողականություն է ձեռք բերել՝ թույլ տալով ավելի քան 100 անգամ խայթել իրեն: 

Օրերս տղամարդը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե նրան ինչպես է խայթում ջրայի կոբրան: Թիմը պնդում է, որ նույնը նա արել է աշխարհի մյուս ամենաթունավոր օձերի հետ: 45-ամյա տղամարդը հուսով է, որ իր փորձերի շնորհիվ բժիկները կկարողանան երրորդ աշխարհի երկրների մարդկանց համար ավելի արդյունավետ հակաթույն մշակել: 

Տղամարդու խոսքերով՝ թույլ տալ խայթել քեզ այնքան էլ հեշտ չէ: Սակայն նա հուսով է, որ իր ջանքերի շնորհիվ ավելի արդյունավետ հակաթույն կստեղծվի, քան ներկայումս արտադրվողը:

Տղամարդն ինքն իր դիմադրողականությունը բարձրացնելու համար թույնով ներարկումներ է արել: Նա կարծում է, որ դա թույլ է տալիս օրգանիզմին հակամարմիններ արտադրել, որոնք չեզոքացնում են թույնը, այնպես որ օձի խայթոցն այլևս վտանգավոր չի լինում: 

Թիմն ուշադիր հետևում է իր առողջությանը և պարբերաբար բուժզննումներ է անցնում՝ պարզելու համար իր երիկամների և լյարդի վիճակը:







 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել