100 գ կաթնաշոռը, 1 թ. գդալ աղը, 2 ճ. գդալ վարսակի փաթիլները (овсяные хлопья), 1 ճ. գդալ շաքարավազը խառնել, ավելացնել 30 գ յուղոտ և թանձր թթվասեր: 200 մլ կաթը գոլացնել խառնել 70 գ գոլ ջրին, ավելացնել 1,5 թ. գդալ խմորիչ, խառնել, 10-15 րոպե թողնել տաք տեղում, որ խմորիչն ակտիվանա: Խմորիչով զանգվածը լցնել չոր զանգվածի վրա, խառնել: Մաղել այնքան ալյուր (մոտ 450 գ), որ ստացվի ձեռքերին չկպչող խմոր: Տեղափոխել ձեթով պատած ամանի մեջ, երեսը ծածկել տաք ջրի մեջ թրջած և քամած սրբիչով, թողնել տաք տեղում մոտ 1 ժամ կամ մինչև խմորը ավելանա մոտ 2 անգամ:
Հսունացած խմորը տրորել, ձեռքով բացել, խմորի վրա տարածել 100 գ քերած պինդ պանիր (պարմեզան, լոռի, չեդեր...), ռուլետի նման փաթաթել, թողնել տաք տեղում մոտ 30 րոպե, որ բարձրանա: Սուր դանակով վրան կտրվածքներ անել և թխել նախապես 200 (400F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 40 րոպե կամ մինչև կարմրելը: Շատ համեղ է գինով: Թխե՛ք և վայելե՛ք: Բարի ախորժակ!!!! Հարգանքներով` Նինա Մինասյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել