Armsport.am-ը գրում է․
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել. խոսքը ձգվածքի մասին է։ Այդ իսկ պատճառով խաղացողը կարող է բաց թողնել թիմի առաջիկա մի քանի հանդիպումները։
Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Իտալիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղին։ Բացի այդ, վտանգ կա, որ նա չի հասցնի ապաքինվել ապրիլի սկզբին նախատեսված ավելի բարդ դիմակայությանը՝ իր նախկին ակումբի՝ «Ռոմայի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է fcinter1908.it-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա կիսապաշտպանը միլանյան գրանդի կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/592697/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել