1in.am-ը գրում է.

Կինը, որը Վանկուվերից թռչում էր Տորոնտո իր 2 կատուների հետ, հետաձգել է թռիչքը, քանի որ կատուներին կորցրել է Վանկուվերի միջազգային օդանավակայանի ուղեբեռների հանձնման բաժնում՝ հայտնում է CBC հեռուստաալիքը: 

Քելլի Սիփոլն իմացել է իր կատուների կորելու մասին միայն այն ժամանակ, երբ նրան խնդրել են մոտենալ վարչակազմին: Նրան հայտնել են, որ հատուկ կատուների համար նախատեսված վանդակի հատակը պոկվել է, ու նրա կենդանիները փախել են: 

«Դուք գիտեք՝ նրանք պարզապես կենդանիներ չեն, այլ ընտանիքի անդամներ»,- ասել է կինը՝ հավելելով, որ ստիպված է եղել հետաձգել թռիչքը՝ մինչև իր կատուներին գտնեն: 

2 օր անց կատուներից մեկը գտնվել է, սակայն մյուսից առայժմ տեղեկություններ չկան:

Կինը ստիպված է եղել Տորոնտո թռչել առանց իր սիամական սիրելի կատվի: 

Ավիաընկերության մամլո քարտուղարը հայտարարել է, որ իրենք անում են հնարավորը կենդանուն գտնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել