Երեկ իմացա, որ Ղարաբաղում նռնակի պայթյունից զոհվել է ժամկետային զինծառայող։ Ես ծանր եմ տանում ամեն մի նման լուր, բայց վերջին շրջանում բացի ջահել տղերքի մահվան փաստից ինձ հուներից հանումա մասնավորպես ՊՆ-ի հասարակության հետ կապերի համար պատասխանատու պաշոնայաների ակնհայտ անպատասխանատվությունն ու կոմպետենցիայի պակասը, եթե չասեմ դրա ի սպառ բացակայությունը։ Երեկ ֆեյսբուքում հենց այս հարցն էր քննարկվում, թե ինչու՞ նման նորությունները մարդիկ պետք է իմանան տարբեր լրատվամիջոցներից, որոնք դեռ մի բան էլ հաճախ «ծաղկացնում» են եղելությունը։
Առհասարակ, ինձ ջղայնացնումա, որ ամեն անգամ ՊՆ-ն գործումա տապոռի պես, երբ 1-2 օր էդ տեղեկատվությունը պատվումա տարբեր սլուխերով ու մտածածին փաստերով, մեկ էլ ՊՆ-ն հիշումա, որ ինքը պետքա հաղորդագրություն տարածի, ընդ որում, տարածած հաղորդագրություններն էլ մեկին մեկ նման են մեկը մյուսին, ոնց որ ուղղակի զոհված երեխու անունը փոխեն։ Արդյունքում ստանում ենք այն, որ ժողովրդի մոտ վստահության անկում է առաջանում բանակի հանդեպ, որովհետև բացի ՊՆ-ի հասարակության հետ կապերի բաժնի անտաղանդ ու անպատասխանատու գործողություններից առաջացած օբյեկտիվ ռեակցիայի, գործընթացի մեջ միանգամից խառնվում են տարբեր Ծովինար Նազարյաններ ու «Չենք Լռելու»-ներ ու ավելի խորացնում նեգատիվ ռեակցիաները։
Տվյալ պարագայում կարծում եմ շատ ճիշտ կլիներ որդեգրել օրինակ ԱՄՆ զինված ուժերում գործող քաղաքականությունը։ Այնտեղ կա հատուկ ստորաբաժանում, որը զբաղվում է միմիյայն նրանով, որ հնարավորինս արագ տեղեկացնում է զոհված զինծառայողների ընտանիքին, ընդ որում ոչ թե ինչ որ հաղորդագրության կամ լրատվամիջոցների միջոցով տարածած հայտարարության, այլ ցուցաբերում է անհատական մոտեցում. զովածների ընտանիքներին այցելում են տվյալ ստորաբաժանման սպաներ և գուժը հայտնելուց բացի, առաջարկում են հոգեբանական և այլ օգնություն, տալիս են անհրաժեշտ տեղեկատվություն, և միայն դրանից հետո հետևում է արդեն հաղորդագրությունը։
Իսկ մեր ՊՆ-ի վարած քաղաքականություը կարող է գազազացնել անգամ ամենալոյալ մարդկանց, որովհետև այնպիսի տպավորություն է ստեղծվում, ոնց որ «Հա դե հիմա, եղել-եղելա, բա բանակ տեղա, մենք հո չենք կարող սաղի անվտանգությունն ապահովել» մտածողություննա տիրում։ Ոչ հարգելիներս, ձև այդպես չի, իհարկե, հասկանում եմ ու գիտեմ, որ բանակը սանատորիա չի ու անհնար է ի սպառ բացառել մահացիության դեպքերը, բայց գոնե կարելի է ակնկալել, որ նման ողբերգության մեջ հայտնված մայրերը կստանան մարդավայել վերաբերմունք և գուցե այդ ժամանակ սև զգեստներով ու իրենց զավակների նկարներով մայրերը ավելի քիչ կկանգնեն նախագահականի, կառավարության շենքի ու ՊՆ-ի առջև, իսկ տարատեսակ Ծովինարներն էլ չեն կարողանա շահարկելով այս խիստ կարևոր ու ցավոտ թեման, իրենց սև գործն անել։ Հույս ունեմ, որ Սերյան Օհանյանը կվերացնի նաև այս բառդակը, որ տիրում է տվյալ ոլորտում, ոնց որ վերացրեց այլ օրհասական խնդիրներ, որոնք առկա էին ՀՀ ԶՈւ-ում մինչև իր նշանակումը։