Բարի օր բոլորիս: 
Այսօրվանից սկսում ենք մեր ֆեյսբուքյան մրցույթը:
Բոլոր-բոլորին, ովքեր սիրում են Երևանը և, առավել ևս, սիրում են լուսանկարել կամ պատկերել մեր համով ու հոտով մայրաքաղաքը, հայտարարում ենք այսօրվանից մինչև հոկտեմբերի 11-ը " iԵրևան" ֆեյսբուքյան լուսանկարների մրցույթ:


Պայմանները հետևյալն են`
-Դուք ուղարկում եք ձեր ամենասիրելի լուսանկարը Երևանի մասին մեր այս էջին /ինչպես եք այն պատկերացնում, կամ մեր քաղաքի ինչն եք ամենաշատը սիրում, մի խոսքով ցանկացած լուսանկար/, որից հետո ԱՄԵՆԱՇԱՏ ԼԱՅՔԵՐ ՈՒ ՇԵՅՌՆԵՐ հավաքած 10 լուսանկարները կստանան շատ հետաքրքիր մրցանակներ:
- Իսկ արդեն` հոկտեմբերի 12-ին, Սիրահարների այգում, ժամը 13:00 մենք ձեզ հետ միասին կամփոփենք արդյունքները:
-Բոլոր մասնակիցներին սպասվում են խրախուսական նվերներ:
Միասին տոնենք մեր սիրելի Երևանի ծննդյան օրը:
Սպասում ենք ձեր լուսանկարներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել