Ես սիրում եմ քեզ, որովհետև աշխարհում ոչ ոք ինձ չի կարող հակառակն ապացուցել…
Ես սիրում եմ քեզ, որովհետև Աստված պարգևել է այդ սերը քո նկատմամբ…
Ես սիրում եմ քեզ, որովհետև կիսատ եմ առանց քեզ, վատն եմ, երբ չկաս…
Ես սիրում եմ քեզ, որովհետև անկարող եմ դիմանալ կարոտի կապանքներում, որոնք միայն դու ես ի զօրու քանդել, երբ վայելեմ ջերմությունդ` մի քանի ժամը մի քանի վայրկյան զգալով…
Ես սիրում եմ քեզ, որովհետև քեզ հետ կորցնում եմ ժամանակի զգացողությունս, մոռանում եմ ամեն բան` անցյալի ու ապագայի խոհեր, իրադարձություններ, բայց վայելում եմ ներկաս, քեզ, քո շունչը…
Ես սիրում եմ քեզ, որովհետև կյանքս ուրախությամբ ես լցնում, քո ամեն բառով կարող եմ հրճվել, լիաթոք ծիծաղել ու ասել, որ…. Ես սիրում եմ քեզ, որովհետև ունեմ քեզ….
Ես սիրում եմ քեզ, որովհետև քեզ համար, քո պատճառով, քո մեղքով հասցված ամեն ցավ, տխրություն, դառը կարոտ, անիմաստ վեճեր կարող են կործանել ինձ, խելագարեցնել… Աստվա~ծ իմ, նույնիսկ մեր վեճերն եմ սիրում… իրարից նեղացած, բայց իրար ձգտող ձայն, մտերմություն, սեր…
Ես սիրում եմ քեզ, որովհետև քեզ հետ լինելու մեկ վայրկյանը մի ամբողջ կյանքի հետ չեմ փոխի, որովհետև շնչում եմ քեզնով, դու ես ինձ կյանք տալիս…
Ես սիրում եմ քեզ, որովհետև դու իմ օվկիանն ես, ես` քո կաթիլը… ես կորում եմ քո մեջ, սուզվում քո աշխարհում, քո ուրախությունն իմն է, քո ցավն ու տառապանքն իմն է, ես քոնն եմ…
Ես սիրում եմ քեզ, որովհետև քո մեջ վերագտնում եմ ինձ… Ես կիսատ եմ, գոյություն չունեմ, ես չար եմ, անկարող եմ, ոչինչ եմ, երբ դու հեռու ես, չկաս, ինձ հետ չես… Ես պատրաստ եմ ոռնալ ցավից ի լուր աշխարհի, որ ինձ հետ չես ու իմը չես…
Ես սիրում եմ քեզ, որովհետև դու ինձ չես սիրում ու սիրում ես մի քիչ… Կարող եմ խելագարի պես ինքս ինձ անընդհատ հակասել… Ես պատրաստ եմ սպասել, տարիներով, մի ամբողջ կյանք, ես վախենում եմ, որովհետև սիրում եմ, վախենում եմ, որ հանուն քո երջանկության, բարօրության, ծիծաղի, կնվիրեմ, կզիջեմ քեզ ուրիշին, բայց նույն րոպեին կթաղեմ ինձ, կթաղեմ սերս, կարոտս, ամեն բան, որ քո շուրջն է պտտվում…
Ես սիրում եմ քեզ, որովհետև ժպիտդ ինձ ապրելու ուժ է տալիս… որ անիմաստ ու ոչինչ չասող փակագծերի փոխարեն ուզում եմ մի քանի վայրկյան քեզ նայել, որ դիմագծերդ հավերժ մնան հիշողությանս մեջ, որ ամբողջ կյանքում մտքում նկարեմ քեզ…
Եվ վերջապես ես սիրում եմ քեզ, որովհետև…. չգիտեմ` ինչու եմ քեզ այսքան սիրում…